Ֆրանսիայում անտառային հրդեհի պատճառով շուրջ հարուր մարդ է տարհանվել
Ֆրանսիայի Նարբոն եւ Կարկասոն քաղաքների մոտակայքում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, տարհանվել է 90 մարդ:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժածների մասին դեռ տեղեկություններ չեն ստացվել, սակայն կրակը ոչնչացրել է առնվազն 300 հա անտառ: Դեպքի վայրում աշխատում են 500 հրշեջներ, ինչպես նաեւ՝ ավիացիա:
Հնարավոր է՝ հրդեհի դեմ պայքարը մի քանի օր շարունակվի, հայտարարել են իշխանությունները:
Կարծիքներ