Եվրախորհրդարանը կոչ է արել ամբողջովին դադարեցնել Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը

Եվրախորհրդարանը կոչ է արել ամբողջովին դադարեցնել Բելառուսի հետ ավիահաղորդակցությունը

Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP), Մինսկում տեղի ունեցած արտակարգ դեպքից հետո ԵՄ-ին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ:

«Թռիչքներ դեպի Բելառուս կամ Բելառուսից, կամ Բելառուսի վրայով չպետք է լինեն։ Մենք նաև կոչ ենք անում անհապաղ ընդունել պատժամիջոցների չորրորդ փաթեթը», – նշված է «ՌԻԱ Նովոստիի» ստացած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA Telegram ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում