Տեղահանված կամ բնակտարածք կորցրած անձանց բնակապահովմանն աջակցելու համար Արցախի պետբյուջեում ավելացումներ կկատարվեն

Տեղահանված կամ բնակտարածք կորցրած անձանց բնակապահովմանն աջակցելու համար Արցախի պետբյուջեում ավելացումներ կկատարվեն

Արցախի Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի հերթական նիստում քննարկվել և ընդունվել է ««Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկվող փոփոխությամբ՝ Արցախի 2022թ պետական բյուջեի սեփական եկամուտները կավելանան 5 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է որոշ հարկ վճարողների հարկման բազայի ճշգրտմամբ, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում