ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 351 պատգամավորի նկատմամբ՝ ի պատասխան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման
Եվրամիության անդամ երկրները միաձայն հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ՝ հայտարարել են Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ գրում է BBC-ն։
«Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 351 պատգամավորի, ինչպես նաև 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման պատճառով, ինչի մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Բորելը։
Պատժամիջոցները կուղղվեն նաև Դոնբասում ռուսական գործողությունները ֆինանսավորող սուբյեկտներին, ինչպես նաև բանկերին, որոնք ֆինանսավորում են Ռուսաստանի «որոշումներ կայացնողներին» ու պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին՝ հավելել է եվրոպացի դիվանագետը:
Բորելի խոսքով՝ որոշում է կայացվել նաև սահմանափակել ԵՄ ֆինանսական և կապիտալի շուկաների հասանելիությունը Ռուսաստանի համար։
Կարծիքներ