Բաթումում հաշմանդամություն ունեցող անձանց համար լողափ է բացվել
Բաթումում բացվել է ևս մեկ լողափ՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին: Հաղորդում է Aliq.ge-ն։
Ըստ Բաթումի բուլվարի ղեկավարության՝ լողափում կա ցնցուղ, հանդերձարան, ինչպես նաև հարմարեցված արահետ, որի երկայնքով հնարավոր է հատուկ անվասայլակներով իջնել ծով: Լողափում այդպիսի չորս սայլակ կա: Բացի դրանից, հաշմանդամություն ունեցողներին օգնելու համար այստեղ կան աշխատակիցներ։
Լողալու հատուկ շարժական սարքավորումների օգտագործումն անվճար է:
Սա Բաթումում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված երկրորդ լողափն է:
Կարծիքներ