Անժելա Թովմասյանի բնակարան մուտք գործելու փորձի հետ ԱԱԾ-ն առնչություն չունի
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ առնչություն չունի «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան մուտք գործելու փորձի հետ:
ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվում է տեղեկություն, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել Թովմասյանի բնակարան:
Հերքելով իրենց առնչությունը՝ ԱԱԾ-ն միաժամանակ հորդորել է «Հայելի» ակումբի գլխավոր խմբագրին դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ոստիկանություն։
Կարծիքներ