Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ
![Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ](https://freenews.am/uploads/images/image_750x_61ebca081012d.jpg)
Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ հայտարարել է Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը:
«Ղրիմի թերակղզին չկա, այն երբեք չի վերադառնա: Դա փաստ է», - ըստ «ՌԻԱ»-ի՝ հնդկական ինստիտուտներից մեկի համաժողովի ժամանակ հայտարարել է փոխծովակալը՝ խոսելով Ուկրաինայի իրավիճակի մասին:
Շյոնբախը նաև ասել է, որ Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին, բայց նրա միանալը դաշինքի «խելամիտ չէ»: Ըստ նրա՝ Հնդկաստանը և Գերմանիան Ռուսաստանի կարիքն ունեն՝ Չինաստանին դիմակայելու համար:
Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնությանն է միացվել Ուկրաինայում 2014 թ. տեղի ունեցած Մայդանի հեղափոխությունից հետո՝ Ղրիմի Հանրապետությունում և Սևաստոպոլում անցկացված հանրաքվեի արդյունքներով:
Կարծիքներ