Հայաստանը Ադրբեջանի համար նոր ճանապարհ կառուցելու որևէ միակողմանի պարտավորություն չունի. Նիկոլ Փաշինյան

«Կա՞ արդյոք Հայաստանի կողմից որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու համար, ըստ 11/9 Եռակողմ հայտարարության: Ո՛Չ»:
Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունքում: ԱՅՈ՛։ Հայաստանը պատրաստ է դա անել իր օրենսդրության համաձայն։ Դրա համար պահանջվում է Ադրբեջանի դրական արձագանքը»:
Կարծիքներ