Ինտերը հաղթեց Զալցբուրգին և դուրս եկավ ՉԼ-ի փլեյ-օֆֆ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Զալցբուրգին»։
«Զալցբուրգ» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Գրում է Armsport.am-ը։
85-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 10 միավոր և D խմբում 2-րդ տեղում է։ Խմբի առաջատարն է «Ռեալ Սոսիեդադը»՝ լրացուցիչ ցուցանիշներով։ «Զալցբուրգը» 3 միավորով 3-րդն է, իսկ «Բենֆիկան» միավոր չունի։
«Ռեալ Սոսիեդադն» ու «Ինտերը» ժամանակից շուտ ապահովեցին իրենց տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
B խմբում «Արսենալը» 2։0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ «Զինագործների» կազմում աչքի ընկան Լեանդրո Տրոսարն ու Բուկայո Սական։
Խմբի մյուս խաղում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Լանսին»։ Հանդիպման միակ գոլը խփեց Լյուկ դե Յոնգը։
«Արսենալը» 9 միավորով խմբի առաջատարն է։ ՊՍՎ-ն և «Լանսը» ունեն 5-ական, իսկ «Սևիլիան»՝ 2 միավոր։
Կարծիքներ