Տոկիոն պատրաստ է ամերիկյան ռազմակայանների վրա ծախսերը հասցնել առավելագույնը 1,94 միլիարդ դոլարի
Ճապոնիայի կառավարությունն առաջարկել է Վաշինգտոնին երկրում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հետ կապված ծախսերը ավելացնել տարեկան մինչև 210-220 միլիարդ իեն (1,85-1,94 միլիարդ դոլար): Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները 250 միլիարդ իեն (2,2 միլիարդ դոլար) է պահանջում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրել է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը :
Ծախսերի ավելացման վերաբերյալ խորհրդակցությունները Վաշինգտոնում կայացել են նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին։ Ակնկալվում է, որ մինչև ամսվա վերջ կմշակվի դրա վերաբերյալ վերջնական համաձայնագիր և այն կարտացոլվի Ճապոնիայի պետական բյուջեում 2022 ֆինանսական տարվա համար:
Ընթացիկ ֆինանսական տարում Ճապոնիան ԱՄՆ ռազմակայաններին հատկացրել է 201,7 մլրդ իեն (1,78 մլրդ դոլար)։ Այդ միջոցները հիմնականում ուղղվում են կոմունալ ծառայությունների, օբյեկտներում աշխատող տեղի քաղաքացիների աշխատավարձերի մարմանը։ Տոկիոն նաև անվճար հող է տրամադրում ԱՄՆ ռազմաբազաների համար։
Ավելի քան 50,000 ամերիկացի զինվորականներ ներկայումս տեղակայված են Ճապոնիայում, այդ թվում՝ ծովային դիվիզիան: ԱՄՆ ռազմական օբյեկտների ճնշող մեծամասնությունը կենտրոնացած է Օկինավա հարավային կղզում:
Կարծիքներ