Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է և կամավոր ներկայացել ոստիկաններին
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 3-ին, ժամը 21.10-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՌԴ-ից կամավոր ՀՀ է վերադարձել 1995 թ. ծնված Մանուկ Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 31-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի և 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
Մանուկ Մ.-ն նույն օրը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարծիքներ