Ինչպես է Լուկաշենկոն տեսնում իշխանության փոխանցումը երիտասարդ սերնդին
Բելառուսում փոփոխությունները պետք է տեղի ունենան խստորեն `համաձայն սահմանադրության, որն այժմ գտնվում է նորացման փուլում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՝ Գոմելի շրջանում, աշխատանքային այցի ժամանակ:
«Բոլորը բղավում և փոփոխություն են պահանջում։ Շատ լավ, պետք են փոփոխություններ, թարմացումներ, սակայն դրանք պետք է կազմակերպվեն սահմանադրության համաձայն՝ առանց օրենքի խախտման», - ասել է Լուկաշենկոն, BelTA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նախագահի խոսքով ՝ ժամանակի ընթացքում նոր մարդիկ կգան երկիրը կառավարելու:
«Մենք պետք է երկիրը փոխանցենք նրանց, նրանց դնենք, ինչպես ժողովուրդն է ասում, ճիշտ ուղու վրա և օգնենք առաջ շարժվել: Եվ հետո` թող նրանք կառուցեն իրենց և իրենց երեխաների կյանքը », - ասել է Լուկաշենկոն:
Կարծիքներ