Դիվանագետ. Իրանի դեմ ճնշման արշավը Ջո Բայդենի վարչակազմում կշարունակվի
Իրանի դեմ ճնշման արշավը Ջո Բայդենի վարչակազմում կշարունակվի, հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը, հաղորդում է AP-ը։
Նրա խոսքով՝ մարդու իրավունքների խախտումների, բալիստիկ հրթիռների ծրագրի եւ տարածաշրջանային ազդեցության համար Իրանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն, եւ Մերձավոր Արեւելքում ՄԱԿ-ի տեսուչների ու ամերիկացի գործընկերների մշտական հսկողությունը կաջակցի այդ ճնշմանը:
Նա նշել է, որ Իրանի հետ միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձը չի լուծի հիմնարար հարցերն այն մասին, թե արդյոք Իրանին կթույլատրվի խախտել միջազգային հանրության առջեւ իր երկարաժամկետ պարտավորությունները:
«Հուսով եմ, որ հաջորդ տարի մեր պատժամիջոցների ծրագրի շրջանակներում ստեղծված լծակները կօգտագործվեն ճնշման ցանկացած ձեւի մեջ, ներառյալ, օրինակ, Իրանի մտավախությունները տարածաշրջանում Իսրայելի եւ արաբական երկրների հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- ասել է նա: «Այս ամբողջ ճնշումը պետք է օգտագործվի, որպեսզի ստիպենք Իրանին փոխել իր վարքը»:
Կարծիքներ