Շտապօգնության բժիշկները՝ մոտոցիկլետների վրա. Վրաստանում նոր ծրագիր է գործարկվում

Շտապօգնության բժիշկները՝ մոտոցիկլետների վրա. Վրաստանում նոր ծրագիր է գործարկվում

Վրաստանում շտապօգնության բժիշկների հետ միասին քաղաքացիներին շտապ բժշկական օգնություն կցուցաբերեն մոտոցիկլետով բուժաշխատողները: Վրաստանի արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնն այսօր հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին, գրում է sputnik-georgia.ru-ն:

«Մենք ուսումնասիրել ենք աշխարհի առաջատար երկրների փորձը, տեղեկատվություն ենք փոխանակել և ելնելով նրանից, որ հանգստավայրերում ամեն տարի հանգստացողների թիվն աճում է, մոտոցիկլետներով տեղաշարժվող բուժաշխատողների ներդրումը շատ հաջող կլինի», - ասել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Կալանդիան:

Ինչպես բացատրել է Կալանդիան, ծառայությունը կգործի առողջարաններում, ինչպես նաև խոշոր քաղաքներում, որտեղ խցանումների պատճառով շտապօգնության մեքենաների երթևեկությունը հաճախ դժվարանում է: Մասնավորապես, մոտոցիկլետներով բուժաշխատողները կմեկնեն պատահարի վայր: Մոտոցիկլետներով պարամեդիկների աշխատանքի հիմնական առավելությունը օպերատիվությունն է: Դեպքի վայր ժամանելով՝  մասնագետը կգնահատի հիվանդի վիճակը և, անհրաժեշտության դեպքում, կխնդրի ուժեղացում: Կալանդիան նշել է, որ այս ծառայությունը հաջողությամբ կիրառվում է Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իտալիայում: 

Կենտրոնն արդեն վերապատրաստել է 105 բուժաշխատող՝ նոր ծառայությունը գործարկելու համար: Առաջիկայում նրանց համար ձեռք կբերվի 35-40 մոտոցիկլետ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում