Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ քրգործով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտնել: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ինչ վերաբերում է փաստաբանների այն հայտարարությանը, որ նախաքննությունն ավարտելու պայմաններում որևէ կերպ չի կարող խոսք լինել քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, ՀՔԾ-ից հայտնեցին, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է՝ վերջինիս պատշաճ վարքագիծը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում ապահովելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում