Կանադայում բեռնատար գնացքի 39 վագոն դուրս է եկել ռելսերից

Կանադայում բեռնատար գնացքի 39 վագոն դուրս է եկել ռելսերից

Ալբերտա նահանգում բեռնատար գնացքի 39 վագոն դուրս է եկել ռելսերից. ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը ։

Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հարավարևելյան մասում գտնվող Էնսին գյուղի մոտ։ Գնացքը պատկանում է Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղուն։ Հայտնի է, որ մի քանի վագոն նախկինում պարունակել են այնպիսի վտանգավոր նյութեր, ինչպիսիք են պրոպանը և ամոնիակը: Արտահոսքեր չեն հայտնաբերվել:

Զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի պատճառները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում