Այսօր ընդունել եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին. Ա. Միրզոյան

Այսօր ընդունել եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար։
Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում։ Մենք քննարկել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների և այլ անձանց հայրենիք վերադարձին ուղղված հարցեր։ Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել համատեղել ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում։
Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեցի Քերոլայն Քոքսին շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու և այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար։
Կարծիքներ