Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը

Գյումրու ավագանին նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով 2 փոխքաղաքապետի և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների նշանակումների վերաբերյալ օրակարգային հարցերը:
Նիստը մեկնարկել է, մասնակցում են ավագանու բոլոր քաղաքական ուժերը՝ այդ թվում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս նիստում հնարավորություն է ունենալու իր աջ ու ձախ թևերը հանձնել իր մերձավորներ Ավետիս Առաքելյանին և Գագիկ Մանուկյանին: Ավետիսը Ղուկասյանի փեսան է՝ դստեր ամուսինը, Մանուկյանը՝ հավատարիմ ընկերն ու Գյումրու նախկին փոխքաղաքապետը:
Առաջին փոխքաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանը հենց փեսային է տեսնում, Գագիկ Մանուկյանը երկրորդն է:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված օրակարգում, բացի այս երկու թեկնածություններից, հստակեցումներ չկան հանձնաժողովների նախագահների ու տեղակալների թեկնածուների վերաբերյալ: Համապատասխան տողերը լրացված չեն:
Կարծիքներ