Ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի մի օր իրականացնեմ իմ երազանքը․ Օսիմհեն

Ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի մի օր իրականացնեմ իմ երազանքը․ Օսիմհեն

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում ուժերը փորձելու իր ցանկության մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի մի օր իրականացնեմ իմ երազանքը՝ խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Դա երկար գործընթաց է, ուստի ես ցանկանում եմ որքան հնարավոր է երկար պահպանել իմ ներկայիս մարզավիճակը: Իտալիայի առաջնությունն աշխարհի լավագույն հինգ լիգաներից մեկն է, ես այստեղ ինձ հիանալի եմ զգում»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

24-ամյա նիգերիացին «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ 2022/23 թթ․ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 26 խաղում ֆուտբոլիստը դարձել է 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղեկություններ կային, որ Օսիմհենի ծառայություններով հետաքրքրվում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում