Քրեակատարողական հիմնարկի լվացքատան մերձակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հնարավոր ներնետման մասին, փետրվարի 14-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին իրականացրել են տեղանքի զննություն։
Արդյունքում՝ լվացքատան մերձակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել սպունգներով փաթեթավորված 5 բջջային հեռախոս և 2 USB լար։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Կարծիքներ