Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլիծառայությունը՝ նշելով, որ հունվարի 14-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:
1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվել է Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։
Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։
Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։
Կարծիքներ