«Շենգավիթ» ԲԿ-ում այս տարի զույգ ծնունդների «բում» է գրանցվում

«Շենգավիթ» ԲԿ-ում այս տարի զույգ ծնունդների «բում» է գրանցվում

Պատերազմից հետո Հադրութից Երևան տեղափոխված ծնողների ուրախությունը անսահման էր, երբ ՈՒՁՀ հետազոտության ժամանակ պարզվեց, որ զույգ աղջիկ են ունենալու։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։

«Կինը հղիացել է բնական բեղմնավորմամբ։ Հղիությունը հսկվել է կրկին հադրութցի` մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Թումանյանի կողմից։

Ծննդաբերել է բնական ճանապարհով։

Երեխաները` Ադրիանան (1900գրամ) և Արիանան ( 2000գրամ ) գտնվել են նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության և խնամքի նեքո։

Դուրս են գրվել հիվանդանոցից 2500 գրամ քաշերով` առողջ։

Գեղեցկուհիները և մայրիկն արդեն տանն են։

Հավելենք, որ Ադրիանան և Արիանան այս տարվա 6-րդ զույգ ծնունդն են։ 

Հ.Գ. մայրիկի և փոքրիկների լուսանկարը, անձնական տվյալները հրապարակված են պացիենտի համաձայնությամբ և թույլտվությամբ»,-նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում