Պետդեպը հայտարարություն է արել ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ

Պետդեպը հայտարարություն է արել ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ․

«ԱՄՆ-ը շնորհավորում է հայ ժողովրդին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը: Ուրախ ենք, դիտորդական առաքելության նախնական եզրահանգումներում նշվել է, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել են, թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն անել, դրական է գնահատվել նաև ընտրությունների օրվա ձայների հաշվարկը: Մենք կիսում ենք դիտորդական առաքելության անհանգստությունն առանցքային մասնակիցների շրջանում խիստ բևեռացման և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ: Կոչ ենք անում հարգել ընտրությունների արդյունքները վավերացումից հետո և գործի դնել բողոքարկման օրինական գործընթաց` խուսափելով քաղաքական հաշվեհարդարից, քանի որ Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա:

Միացյալ Նահանգները հանձնառու է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների հիման վրա: Մենք ողջունում ենք Հայաստանին բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում առաջընթացի համար և կոչ անում շարունակել ընթանալ այս ուղով՝  2018-ի գարնանը հայ ժողովրդի արտահայտած ձգտումներին համապատասխան: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և սպասում նոր կառավարության հետ համագործակցության։

Երախտապարտ ենք դեսպան Լին Թրեյսիին և Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմին Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը մշտական աջակցելու համար: Նրանց նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կշարունակենք զարգացնել ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում