ԱՄՆ-ում ավելի քան 150 մլն մարդ լրիվ պատվաստվել Է կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ում ավելի քան 150 մլն մարդ լրիվ պատվաստվել Է կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ի այն բնակիչների թիվն, ովքեր լրիվ պատվաստվել են նոր կորոնավիրուսի դեմ, հունիսի 21-ին գերազանցել Է 150 միլիոնը: Այս տվյալները բերված են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների կայքում:

Այդ տվյալների համաձայն՝ առնվազն մեկ պատվաստում Է կատարել ԱՄՆ-ի 177 342 954 բնակիչ, իսկ երկուսը՝ 150 046 006-ը: Ինչպես նշում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոններում, լրիվ պատվաստված Է երկրի բնակչության 45,2 տոկոսը: Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 33,5 միլիոն դեպք, մահացել Է 602 հազարից ավելի մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբաղեցնում Է առաջին տեղն աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում