Մյանմայում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ
Դեկտեմբերի 8-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Մյանմայի տարածքում: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Մանդալայ քաղաքից, որտեղ բնակվում Է 1,2 միլիոն մարդ, 153 կիլոմետր դեպի արեւմուտք: Օջախը եղել Է 117 կիլոմետր խորությունում:
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ