Աշխարհում առաջին անգամ միլիոնատերերի թիվը գերազանցել է 20 միլիոնը
Աշխարհի դոլարային միլիոնատերերի ընդհանուր կարողությունը 2020 թ.-ին աճել է 7,6%-ով և կազմել 79,6 տրիլիոն դոլար: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է միջազգային խորհրդատվական Capgemini SA ընկերությունը Համաշխարհային հարստության ամենամյա զեկույցում (World Health Report): Միևնույն ժամանակ, հարուստ մարդկանց թիվն աճել է 6,3%-ով՝ կազմելով 20,8 մլն մարդ: Նրանց հարստության աճը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում ֆոնդային շուկաների զգալի աճով:
Նշված երկու ցուցանիշներով հինգ տարի առաջատարն էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, սակայն 2020 թ.-ին Հյուսիսային Ամերիկան կրկին զբաղեցրեց առաջին տեղը: Այնտեղ հարուստ մարդկանց թիվն աճել է 10,7%-ով՝ հասնելով 7 մլն մարդու. նրանց ընդհանուր կապիտալն աճել է 11,9%-ով՝ կազմելով 24,3 տրիլիոն դոլար: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճը համապատասխանաբար կազմել է 5,8% (մինչև 6,9 մլն մարդ) և 8,4% (մինչև 24 տրիլիոն դոլար):
Եվրոպայում հարուստ մարդկանց թիվն աճել է 2,8%-ով (մինչև 5,4 մլն), Աֆրիկայում՝ 2,7% -ով (մինչև 0,2 մլն), Մերձավոր Արևելքում՝ 6,8% (մինչև 0,8%): Իսկ Լատինական Ամերիկայում հարուստ մարդկանց թիվը նվազել է 4%-ով (մինչև 0,6 մլն): Եվրոպայում հարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն աճել է 4,5% -ով (մինչև 17,5 տրիլիոն դոլար), Աֆրիկայում՝ 3,8% -ով (մինչև 1,7 տրիլիոն դոլար), Մերձավոր Արևելքում՝ 10,7%-ով (3,2 տրիլիոն դոլար), Լատինական Ամերիկայում՝ 0,5%-ով (8,8 տրիլիոն դոլար):
Ամենամեծ թվով հարուստներ ունեցող երկրների շարքում անցյալ տարի առաջին տեղը զբաղեցրել են ԱՄՆ-ն (6,575 միլիոն, աճը՝ 11,3%), որին հաջորդում են Ճապոնիան (3,537 մլն, աճը՝ 6,2%), Գերմանիան (1,535 մլն, աճը՝ 6,9%) և Չինաստանը (1,461 միլիոն, աճը՝ 11%): Այս պետություններին բաժին է ընկնում աշխարհի բոլոր հարուստների 62.9% -ը, 2019 թ.-ի 61,6%-ի և 2012 թ.-ի 58,4%-ի համեմատ:
Համաշխարհային հարստության զեկույցում օգտագործվում են 71 երկրների տվյալներ, որոնք կազմում են աշխարհի համախառն ազգային եկամտի ավելի քան 98%-ը և համաշխարհային ֆոնդային շուկաների կապիտալիզացիայի 99%-ը:
Կարծիքներ