Իրանը հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման հարցում «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառմանը

Իրանը հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման հարցում «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառմանը

«Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցը, որը կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում արդյունավետություն է ցույց տվել, այսօրվանից սկսած մատակարարվում է Իրանի հիվանդանոցներ, որտեղ այն կիրառվում է կորոնավիրուսով ախտահարվածների բուժման համար: 

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սաիդ Նամակին:

«Աշխարհում դեռևս չկան COVID-19-ի բուժման հուսալի դեղամիջոցներ, սակայն բազմաթիվ բժիշկներ նշանակում են «Ռեմդեսիվիր» ու «Ֆավիպիրավիր», հատկապես «Ռեմդեսիվիր», որի արդյունավետությունն ընդգծվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում»,-ասել է նախարարը:

Առողջապահության նախարարությունն անցած շաբաթ «Ռեմդեսիվիր»-ը ներառել է թույլատված դեղամիջոցների ցանկում ու հավանություն տվել դրա կիրառմանը: Այժմ դեղամիջոցն արտադրվում է Իրանում և հաջորդ շաբաթվանից արդեն վաճառքի կհանվի:

Ներկայում Իրանում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքն է. երկրում փետրվարից ի վեր գրանցվել է վարակման 276 202 դեպք, որից 14 405-ը՝ մահվան ելքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում