Գերմանիայում հայտնի է նոր կանցլերի անունը․ կուսակցություններին հաջողվել է կոալիցիա կազմել

Գերմանիայում հայտնի է նոր կանցլերի անունը․ կուսակցություններին հաջողվել է կոալիցիա կազմել

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջնական համաձայնության է եկել Կանաչների և Ազատ դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիա կազմելու շուրջ։ Ըստ DW պարբերականի՝ եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա մինչև դեկտեմբերի վերջ Գերմանիան 16 տարի ղեկավարող Անգելա Մերկելը կհեռանա պաշտոնից՝ իր նախարարների կաբինետի հետ։

Գերմանիայի նոր կանցլերը կլինի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Օլաֆ Շոլցը։

Նախարարների կաբինետում առաջին անգամ պետք է հավասար համամասնությամբ լինեն տղամարդիկ և կանայք։

RBC պարբերականի փոխանցմամբ՝ այս կոալիցիան Գերմանիայում անվանել են «լուսացույց»՝ ըստ մասնակից կուսակցությունների գույների։

Շոլցի երդմնակալությունը կարող է տեղի ունենալ մինչև դեկտեմբերի 8-ը։

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները կայացել էին սեպտեմբերի 26-ին։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել էր առաջին հորիզոնականը՝ այդ տեղում փոխարինելով Քրիստոնյա դեմոկրատներին, որոնք գերմանական քաղաքականությունում գերիշխում էին 2005 թվականից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում