ՌԴ-ն Բաքվի և Երևանի հետ չի քննարկում Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերումը․ ռուսական ԶԼՄ-ներ
Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ չի քննարկում Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել Է դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրս բերման ժամկետները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտարարել էր, որ ՌԴ-ից պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի։
Կարծիքներ