1 մլն դրամ՝ 100 տարին լրացած և վերջին 5 տարին Երևանում հաշվառված քաղաքացիներին. նախագիծ

1 մլն դրամ՝ 100 տարին լրացած և վերջին 5 տարին Երևանում հաշվառված քաղաքացիներին. նախագիծ

Երևանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նատալյա Սինորյանը գործընկերոջ՝ Դիանա Քերոբյանի հետ նոր նախագիծ է ներկայացրել, որը ներառված է նոյեմբերի 19-ին ավագանու նիստի օրակարգում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Սինորյանը՝ մանրամասնելով.

«Նախագծի տրամաբանությունն այն է, որ 100 տարին լրացած վերջին 5 տարին Երևան քաղաքում հաշվառված մեր քաղաքացիները՝ Երևան համայնքի կողմից միանվագ 1 մլն. դրամ դրամական օժանդակություն կստանան:

Հ.գ․ Նախագիծը ընդունվելու դեպքում՝ այն կգործի 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն հետադարձության ուժ կունենա և կտարածվի այն քաղաքացիների վրա, ում 100 ամյակը արդեն լրացել է:

Նախագծի մանրամասները՝ ստորև.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում