Հենց նոր զանգահարեցին ինձ սպասարկող վարորդին և առանց ծանուցման հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին

Հենց նոր զանգահարեցին ինձ սպասարկող վարորդին և առանց ծանուցման հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի:

Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի: 
Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքքնարկի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ: 
Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում