Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 14,046 մարդ
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 14,046 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունվարի 28-ին լրագրողներին հայտնել է Նոր ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 98,040 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը 11,502,657 է:
Մեկ օրում առողջացել է 29,506 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 10,159,197 է:
Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 673 մարդ: Մահերի ընդհանուր թիվը 329,443 է:
Կարծիքներ