Թրամփի հաղթանակը փոխել է Սեուլի ծրագրերը
Ընտրություններում Թրամփի հաղթանակը Հարավային Կորեային ստիպել է վերանայել Ուկրաինային զենք մատակարարելու ծրագրերը. հաղորդում է Bloomberg-ը։
Հրատարակությունը գրում է, որ նախագահ Յուն Սեոկ Յոլի կառավարությունը ստիպված է հաշվի առնել Թրամփի դիրքորոշումը, որպեսզի որոշի, թե արդյոք անհրաժեշտ է փոխել Կիևին մահաբեր զենքի օգնության տրամադրումից հրաժարվելու քաղաքականությունը։
Սեուլը ցանկանում է հասկանալ Թրամփի դիրքորոշումը և այն, թե դա ինչպես կազդի Ուկրաինային այլ երկրների աջակցության վրա, որպեսզի չլինի այնպիսի իրավիճակ, երբ Հարավային Կորեան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սկսի զենք մատակարարել՝ այն դեպքում, երբ Թրամփը Սպիտակ տուն մտնելուց հետո որոշի ավարտել պատերազմը:
Կարծիքներ