Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվելուց հետո Ալիևն առաջին անգամ զանգահարել է Պուտինին

Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվելուց հետո Ալիևն առաջին անգամ զանգահարել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Ալիևը Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվելուց հետո առաջին անգամ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ալիևը նախ շնորհավորել է Ռուսաստանի ղեկավարին ծննդյան առթիվ, ապա կողմերը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր սա առաջին խոսակցությունն է Պուտինի և Ալիևի միջև: Դրանից առաջ ռուս-ադրբեջանական շփումները ԱԳՆ մակարդակով էին: Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արտգործնախարար Լավրովը մշտական ​​կապի մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների հետ:

Ռուսաստանի նախագահ Պուտինը այսօր «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հակամարտության սկզբից ի վեր նրանք արդեն 4 անգամ շփվել են հեռախոսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում