SpaceX-ը Falcon 9 հրթիռակրով Starlink արբանյակների հերթական խմբաքանակն է դուրս բերել ուղեծիր (տեսանյութ)

SpaceX-ը Falcon 9 հրթիռակրով Starlink արբանյակների հերթական խմբաքանակն է դուրս բերել ուղեծիր (տեսանյութ)

 

Ամերիկյան SpaceX ընկերությունը տեղեկացրել է Falcon 9 հրթիռակրի արձակման մասին, որը 51 Starlink արբանյակից կազմված հերթական խմբաքանակն է հաջողությամբ դուրս բերել ուղեծիր:

«51 Starlink արբանյակի հաջող դուրսբերումը հաստատված է»,- հայտնել է ընկերությունն իր թվիթերյան էջում՝ կից հրապարակելով հրթիռակրի արձակման տեսանյութը:

Հաղորդվում է, որ հրթիռակրի առաջին աստիճանը հաջող վայրէջք է կատարել Of Course I Still Love You լողացող հարթակի վրա:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակների ցանց է, որն ունակ է Երկրի բնակիչներին ապահովել ինտերնետի լայնակի հասանելիությունը: Նախագծի իրականացումը մեկնարկել է 2018 թվականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում