Սքեմով վազում, քաշում է ոստիկաններին, իրեն դրել է Բեթմենի տեղը. Բագրատ, նայի շատ չոգևորվես, բարձրից ընկնես. Հովհաննիսյան

Սքեմով վազում, քաշում է ոստիկաններին, իրեն դրել է Բեթմենի տեղը. Բագրատ, նայի շատ չոգևորվես, բարձրից ընկնես. Հովհաննիսյան

«Այն ինչ տեղի ունեցավ երեկ ծրագրված հարձակում էր ՀՀ պետականության և ժողովրդավարության դեմ, ամեն բան առավել քան ակնհայտ է»:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկվա իրադարձություններին:

«Երեկ փորձ արվեց իրականացնել երկորդր նոյեմբերի 9-ը, բայց եթե 2020 թվականին մեր ոստիականները՝ Երևանից հեռու կյանքի ու մահվան կռիվ էին տալիս մեր անկախության ու ինքիշխանության համար ու չկարողացան կանխել պետական ինստիտուտների վրա հարձակումները և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա մահափարձը, բայց այսօր նրանք այստեղ են, բայց ցավոք Երևանի կենտրոնումենք ստիպված պաշտպանել ՀՀ ինիշխանությունն ու պետականությունը արդեն ներքն թշնամուց»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Ապա դիմելով ընդդիմությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ այդ դավաճանական խմբակը ուղիղ կերպով պալատական հեղաշրջում է արել և լուծարել ԼՂ-ն, հիմա նույնը փորձում է անել ՀՀ-ի հետ:

«Հիմա փորձում են Կաթողիկոս-Քոչարյան տանդեմի ղեկավարությամբ եկեղեցին և կրոնը պղծող իբր հոգևորականներով նույնն անել Հայաստանի հետ, դրա համար հանդիպում էինք ԼՂ նախկին իշխանությունների հետ՝ փորձի փոխանակում անում, թե ինչպես լուծարեն ՀՀ-ն: Բա երեկվա մարտակոչերը, գոռում էին՝ առա՛ջ, առա՛ջ, քիչ էր մնում ձիերով ու հարբած փղերով գային: Էն Բագրատն էլ, վազում է ոստիկանների վրա՝ քաշքշում հոգևորականի սգեմով, չնայած ասում են, որ սառեցնելուց հետո դա արդեն սքեմ չի: Ու նենցա վազում ոստիկանների վրա, իրեն դրել է Բեթմենի տեղը, Բագրատ, նայի շատ չոգևորվես բարձր տեղից ընկնես»,- ասաց պատգամավորը:

Վերջինս անդրադարձավ նաև ժամանակավոր Կառավարություն ստեղծելու ընդդիմության պահանջներին. «Հիմա էլ եկել ասում են՝ թե բա ստախոս Բագրատը թող դառնա մեր ժամանակավոր կառավարության ժամանակավոր վարչապետը, որ իշխանությունը անցնցում հանձնենք արտաքին ուժերին, էս են ասում՝ ուղիղ տեքստով, ո՞ւմ էն էշի տեղ դրել, ստացվում է, որ մենակ իրանց, որովհետև բոլորի համար ամեն բան պարզ է: Չի ստացվելու ձեզ մոտ, թույլ չենք տալու:

Մենք 2021 թվականից հայ ժողովրդից ստացել ենք պողպատե մանդատ, և ամեն անգամ երբ փորձ անե ոտնձգետ ՀՀ պետականության դեմ, պողպատե մանդատը իջնելու է ձեր գլխին նորից ու նորից, ուժեղ և ավելի ուժեղ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում