ԶՈՒ գլխավոր շտաբը զինվորական ծառայության է հրավիրում նշված պահանջներին համապատասխանող իրավաբանների

ԶՈՒ գլխավոր շտաբը զինվորական ծառայության է հրավիրում նշված պահանջներին համապատասխանող իրավաբանների

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, ՀՀ մարզեր) իրավական խնդիրների ապահովման և զինված ուժերը իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի իրավաբանական ծառայությունը զինվորական ծառայության է հրավիրում իրավաբանների։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Պահանջները ներկայացնում ենք ստորև․

Ընդհանուր գործառույթները (կոնկրետ գործառույթները` ըստ կոնկրետ հաստիքի)

Իրավաբանական խորհրդատվության տրամադրում.

Ստացված գրությունների և դիմումների պատասխանների մշակում.

Իրավական ապահովում և փորձաքննություն.

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում, փորձաքննություն.

Դատական ներկայացուցչություն.

Հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բո-ղոք­ների, դրանց պատասխանների և դատական այլ փաստաթղթերի կազմում:

Պարտադիր պահանջներ

Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի որակավորումը և գիտական կոչումները կդիտարկվեն որպես առավելություն).

ՀՀ օրենսդրության իմացություն.

Հայոց լեզվի գերազանց իմացություն:

Պահանջներ

    1) Մասնագիտական.

Վերլուծական ունակություններ.

Իրավական ակտերի կազմման (փաստաթղթերի հետ աշխատելու) ունակություն.

Համակարգչային գիտելիքներ.

Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.

Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:

Անձնական որակներ

Պատասխանատվության զգացում.

Պարտաճանաչություն.

Ազնվություն.

Ազատ հաղորդակցվող և չկաշկանդվող.

Արագ կողմնորոշվելու ունակություն.

Սթրեսակայունություն.

Թիմում աշխատելու կարողություն:

4.Գրավչությունը

Մրցունակ դրամական բավարարում.

Բարձր կարգապահության, կատարողականության, գիտելիքների ամրապնդման և ընդլայնման խրախուսում.

Արժանիների համար ծառայողական աճի լայն հնարավորություն.

Հնարավորություն՝ գործով ծառայելու Հայրենիքին.

Արտերկրում ուսանելու հնարավորություն.

Այլ…:

Թեկնածուների ընտրության կարգը

Մասնագիտական ինքնակենսագրականների (CV) ներկայացում [email protected] էլեկտրոնային հասցեով.

Ըստ ինքնակենսագրականների` ընտրված թեկնածուներին կտրվի իրավաբանական բնույթի առաջադրանք, կպարզաբանվի հետագա ընթացակարգը.

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 29-46-99 հեռախոսահամարով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում