Բելառուսական ինքնաթիռներին կարող են արգելել վայրէջքը ԵՄ-ի օդանավակայաններում. Bloomberg
Եվրամիությունը դիտարկում Է ԵՄ-ի երկրներում Բելառուսի ավիաընկերությունների ինքնաթիռների համար վայրԷջքի արգելքի հնարավորությունը: Մայիսի 24-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի գագաթնաժողովի անցկացման նախապատրաստման ընթացքին ծանոթ մի աղբյուր:
Բացի դրանից, Բրյուսելը կարող Է արգելել Բելառուսի տարածքով ցամաքային տարանցիկ փոխադրումները Եվրամիության երկրներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ