Զբոսանք գիշերային Երևանում․ Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը քայլել են մայրաքաղաքի փողոցներով

Զբոսանք գիշերային Երևանում․ Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը քայլել են մայրաքաղաքի փողոցներով

Երեկ՝ հունվարի 12-ի երեկոյան, Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբոսնել են գիշերային Երևանում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սիմոնյանն ու լուսանկարներ հրապարակել։

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն Հայաստան է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով։

Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ: Հյուրերի օրակարգում է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը:

Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում