Ադրբեջանական հակամարտության մեջ ագրեսորը Ադրբեջանն է և դա փաստ է. Տ. Պետրոսյան Լ.
Ուզում եմ դիմել մասնավորապես իմ այլազգի ընկերներին և ծանոթներին: Վերջին երեք շաբաթների ընթացքում շատերն են ինձնից հետաքրքրվել` ի՞նչ է իրականում կատարվում Ղարաբաղում և Հայաստանում: Ես փորձել եմ մանրամասն բացատրել, հիմնավորել ասածներս փաստերով, պատմությունով, իրական նյութերով, կարծում եմ հաջողվել է:. Այն որ Ղարաբաղա-Ադրբեջանական հակամարտության մեջ ագրեսորը Ադրբեջանն է դա փաստ է. Դրա վկայությունն է թե Ալիևի արված արտահայտությունները, թե այն ինչ մեծաթիվ ուժերով էին իրենք նախօրոք մշակված անցել հարձակման, թե վերջապես այն, որ մենք հաղթած ազգ ենք և որևէ տրամաբանություն չունենք պատերազմ սկսելու: Որքանով որ իմ կյանքի փորձը թույլ է տալիս եզրակացնել, ոչ մի երրորդ երկիր չի գալու և մեր փոխարեն չի լուծելու մեր գոյության կռիվը, բայց ուզում եմ ասել, որ սա արդեն ոչ միայն Ղարաբաղի և կամ Հայաստանի հարցն է, այս դեպքում ներգրավված են նաև միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական խմբավորումներ, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում ոչ միայն մեր երկու հանրապետությունների համար այլ նաև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև հետագայում ամբողջ աշխարհի համար: Անհնար է այլևս թաքցնել Թուրքիայի ակտիվ դերակատարումը պատերազմի վերսկսման և շարունակական մասնակցության մեջ: Նրանց կողմից են հիմնականում ֆինանսավորվում այդ ահաբեկիչները: Թուրքիայի ամենից արաջադեմ զենքերով են կռվում այսօր Ղարաբաղի դեմ: Կան նաև որոշ երկրներ որոնք օգնություն են ցուցաբերում ագրեսոր Ադրբեջանին այս անմարդկային և ոչ մի միջազգային նորմերի մեջ չտեղավորվող վայրագությունների մեջ, նրանցից է նաև Իսրաելը: Վերադառնալով կոչիս ուզում եմ իմ արտասահմանցի ընկերներին ասել, այս ամենը տեսնելով, գիտակցելով, որ այստեղ ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի հարցն է, սա մի խնդիր է որը վերաբերվում է ողջ աշխարհին, քանի որ կատարվում է ծանր հանցագործություն մարդկության դեմ, այս դեպքում ցավոք ի դեմս Հայ ազգի: Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը վաղուց արդեն անցել է բոլոր սահմաններն ու կորցրել է վերջնական ամոթը և առանց խղճի խայթ զգալու անդադար կրակի տակ է պահում քաղաքացիական հաստատությունները, դպրոցները, հիվանդանոցները, անմեղ մարդկանց տները և որը ամենա ցավալին է նաև եկեղեցիները...Հարյուրավոր զոհված զինվորների կողքին ունենք նաև իրենց կյանքով ապրող կանանց և երեխաների, տատիկ և պապիկների անմեղ զոհեր...
Այսօր առաջնագծում բոլորս ունենք ընկերներ, հարազատներ, բարեկամներ, հայրենակիցներ: Մեր առօրյան սկսվում և վերջանում է առաջնագծից նորություններ ստանալով, անհանգստանալով, հաջողություններից ոգևորվելով, և ցավալի լուր ստանալուց սգալով...
Բոլորս գիտենք վաղը Մոսկվայում կայանալիք երկրների ղեկավարների հանդիպման և նրա կարևորության մասին: Սպասումները մեծ են, հույսերը շատ: Կցանկանայի միասնական հաջողություն մաղթենք, առավոտից միայն դրականը մտածենք, այցելենք եկեղեցի, թող որ բոլորիս սպասելիքներն իրականանան, ունենանք խաղաղություն և մեր անդառնալի կորուստները որ ունեցել ենք՝ հաղթանակ կերտած համարենք:
Հաղթելու ենք !
Կարծիքներ