ՀՅԴ երկու անդամներ սպառնացել են Ազգային-ժողովրդավարական բևեռի աջակիցներին
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը տարածել է հայտարարություն, որով տեղեկացնում է, որ քիչ առաջ Ազատության հրապարակում հերթապահող ԱԺ Բևեռի աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով, և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը, որն այսօր առավոտյան Բևեռի աջակիցները ներկելու միջոցով վերածել են Հայաստանի դրոշի:
Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։
«Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»,- ասված է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարության մեջ:
Կարծիքներ