Բրազիլիան հունվարի 21-ից կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Բրազիլիան հունվարի 21-ից կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումը, Reuters- ին հայտնել է սենատոր Նելսինյո Թրադը:
Նրա խոսքով, այս մասին իրեն տեղեկացրել են այն քաղաքապետները, ովքեր զրուցել են առողջապահության նախարար Էդուարդո Պասուելոյի հետ:
Կառավարությունը հրաժարվել է նշել պատվաստումների արշավի պաշտոնական մեկնարկի ամսաթիվը, բայց հայտնել է, որ դրանք կսկսվեն հունվարի 20-ից ոչ շուտ: Երկու պատվաստանյութը` մեկը AstraZeneca-ից, իսկ մյուսը` չինական Sinovac Biotech-ից, կկազմեն կառավարության պատվաստումների ծրագրի հիմքը:
Ակնկալվում է, որ առողջապահական հարցերի կարգավորող Anvisa մարմինը կիրակի օրը պատվաստանյութերի վերաբերյալ որոշում կկայացնի: Երկրի բնակչության պատվաստումը կտեւի ոչ ավելի, քան 16 ամիս, ավելի վաղ ասել էր առողջապահության փոխնախարար Էլչիո Ֆրանկոն:
Բրազիլիան ինքնաթիռ է ուղարկում Հնդկաստանի Շիճուկի ինստիտուտի կողմից արտադրված AstraZeneca պատվաստանյութի 2 միլիոն չափաբաժին ներմուծելու համար եւ արդեն ներմուծել է Sinovac պատվաստանյութի 6 միլիոն չափաբաժին:
Կարծիքներ