Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԻՊԾ

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը, թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը:

«Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:

 

Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում