ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները Հայաստանի ինքնիշխան ընտրությունն են. Լավրով

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները Հայաստանի ինքնիշխան ընտրությունն են. Լավրով

«Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տարեկան 20-րդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել։

«Հայաստանի որոշ ղեկավարներ հայտարարում են, որ հիասթափված են Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ու փնտրելու են նոր գործընկերներ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը: Դա Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է։ Բայց ես հուսով եմ, որ հայ և ռուս ժողովուրդների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող քանդել»,- ասել է Սերգեյ Լավրովը։ Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տարեկան 20-րդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում