Ավստրիայի ֆինանսների նախարարի տանը խուզարկություն են անցկացրել՝ կաշառակերության մեղադրանքների հետ կապված
Ավստրիայի դատախազությունը հինգշաբթի խուզարկություն է կատարել երկրի ֆինանսների նախարար Գերնոտ Բլյումելի` երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցի մերձավոր դաշնակցի տանը` Novomatic խաղային ընկերության հետ կապված կաշառակերության կասկածների կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը։
Բլյումելի եւ երկու այլ անձանց նկատմամբ հետաքննությունը մաս է կազմում ավելի լայն հետաքննության, որը բխում է Իբիցայում տխրահռչակ տեսանյութից, որը 2019-ին հանգեցրել է Կուրցի պահպանողականների եւ ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության միջեւ նախորդ կոալիցիոն կառավարության փլուզմանը, որն այն ժամանակ ղեկավարում էր Հայնց-Քրիստիան Շտրախեն:
Կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը հայտնել է, որ կասկածում է խաղային ընկերությունների ղեկավարին, ով առաջարկել է գումար նվիրաբերել չնշված քաղաքական կուսակցությանը՝ Ավստրիայի պաշտոնյաներից օգնություն ստանալու դիմաց արտասահմանում նրա դեմ հնարավոր հարկային գործի հետ կապված:
Նա կասկածվում է կաշառակերության եւ կոռուպցիոն հանցագործությունների մեջ, ասված է հայտարարության մեջ:
«Մեղադրանքները կեղծ են եւ դրանք հեշտ է հերքել»,- հինգշաբթի երեկոյան կայացած կարճ ասուլիսում լրագրողներին ասել է Բլյումելը, երբ ընդդիմադիր կուսակցությունները նրան հորդորել են հեռանալ պաշտոնից, ինչը, նրա խոսքով, ինքը չի անի:
«Արտասահմանում ավստրիական ընկերությունների պահանջները ամեն օր ներկայացվում են քաղաքական գործիչներին եւ միանգամայն նորմալ են, եթե դրանք կապված են ավստրիական աշխատատեղերի ապահովման հետ»,- ասել է Բլյումելը:
Կարծիքներ