«Ալաշկերտը» ստուգողական խաղում պարտվել է ռուսական «Ենսեյին»

Բելեկում ուսումնարզական հավաք անցկացնող Երևանի «Ալաշկերտը» հերթական ստուգողական խաղն է անցկացրել: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվել է ռուսական «Ենսեյին»:
«Համառ պայքարում պարտվեցինք ռուսական «Ենիսեյին» նվազագույն հաշվով:
Գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը փորձարկեց իր տրամադրության տակ գտնվող բոլոր ֆուտբոլիստներին»,-ասված է հայտարարությունում:
Փետրվարի 5-ին երևանյան թիմը կմրցի Ուզբեկստանի «Նեֆթչիի» հետ:
Կարծիքներ