Երևանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը
Հարավային Օսիան կարող է միանալ Ռուսաստանին: Այս հարցը ներկայումս քննարկվում է երկրի խորհրդարանում: Այս մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։
«Բոլոր այս հարցերը մենք քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները», -«Ռիա նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ալան Ալբորովը։ Նա նաև ընդգծել է, որ իրենք համատեղ արտաքին քաղաքականություն են վարում:
Ալբորովն ընդգծել է, որ հենց Հարավային Օսիան վերջնականապես որոշի անդամակցության իր ընտրությունը, հանրապետությունն անմիջապես կընդգրկվի Ռուսաստանի Դաշնության կազմում։
Դեռևս 2023 թվականին Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը խոսել է Ռուսաստանին հնարավոր անդամակցության մասին։ Նույն տարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է հնարավոր ամբողջական աջակցությունը ցուցաբերել տարածաշրջանին։
Կարծիքներ