Մեկնարկել է Բայդենի և Մակրոնի հեռախոսազրույցը

Մեկնարկել է Բայդենի և Մակրոնի հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայումս հեռախոսազրույց է ունենում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։

Վերջին օրերին ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցներն ակտիվորեն քննարկում էին Ռուսաստանի հետ փոխգործակցության ընթացքը և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Փետրվարի սկզբից տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների արդեն մի քանի հեռախոսազրույցներ: Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրույցների հիմնական թեման եղել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը:

Փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահը Մոսկվայում շուրջ 5 ժամ բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ անձնական հանդիպումից, երկու երկրների ղեկավարները վերջին շաբաթներին չորս երկարատև հեռախոսային խոսակցություն են անցկացրել: Փետրվարի 8-ին Մակրոնը եղել է նաև Կիևում և Բեռլինում՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման հարցը:

Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հնչում են պնդումներ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը համարել է դատարկ և անհիմն լարվածության սրում: Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում։ Ընդ որում, նա չի բացառել սադրանքների հնարավորությունը, որպեսզի արդարացնի նման հայտարարությունները, և նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում