Բալթյան երկրներում սկսվել են ՆԱՏՕ-ի Ramstein Alloy զորավարժությունները
Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքում երեքշաբթի մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկրների և նրանց գործընկերներ ռազմաօդային ուժերի Ramstein Alloy երկօրյա զորավարժությունները, որոնց հիմնական նպատակը Բալթյան օդային տարածքի անվտանգության մշակումն է:
Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարեկան երեք անգամ, մշակվում են հաղորդակցության և վերահսկման ընթացակարգերը, ինչպես նաև անվտանգության տարբեր ընթացակարգեր, գրում է swissinfo.ch-ն:
Ramstein Alloy զորավարժությունների շարքը սկսվել է 2008 թ.-ին և կենտրոնանում է Բալթյան երկրներում հակաօդային պաշտպանության ընթացակարգերի մշակման, գործընկեր երկրների, դաշնակիցների հետ համագործակցության վրա:
Կարծիքներ