Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից զենքի պարտավորագրեր կնքելիս

Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից զենքի պարտավորագրեր կնքելիս

Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից փոխվճարումներ կատարելիս, բոլոր վճարումներն արվում են ռուբլով կամ ռուփիով:

Դեկտեմբերի 7-ին Հնդկաստանում լրագրողներին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպերտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը: «Ավանդույթի համաձայն, մենք բոլոր գործարքները դոլարով ենք նշում հաշվարկի հարմարության համար: Իրական աշխատանքում «ՌոսօբորոնԷքսպերտ»-ը գործնականում 100 տոկոսով հրաժարվել Է ամերիկյան արժույթով վճարումից: Ինչ վերաբերում Է Հնդկաստանին, ապա բոլոր փոխվճարումները կատարվում են ռուբլով կամ ռուփիով:

Բացի այդ, մենք ակտիվորեն կիրառում ենք օֆսեթային նախագծերը, որոնք առկա են նաեւ այսօր ստորագրված պարտավորագրային փաստաթղթերում: Դա նորմալ ժամանակակից պրակտիկա Է, համաշխարհային շուկայի միտումներից մեկը»,-ասել Է Միխեեւը: Նրա խոսքով՝ նման մոտեցման դեպքում «մեզ մոտ վճարումների ուշացման վտանգ չի առաջանում մեր գործընկերների առջեւ ստանձնած պարտավորագրային պարտավորությունները կատարելու ժամանակ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում